Հոլանդի հեթ-տրիկը օգնեց «Մանչեսթեր Սիթիին» հաղթել«Վեստ Հեմին» և գլխավորել մրցաշարային աղյուսակը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակի հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ։
Առաջինը հաշվի մեջ առաջ անցան «Մրճահարները»՝ Ռուբեն Դիաշի 19-րդ րոպեին գրանցած ինքնագոլի շնորհիվ։ «Քաղաքայինների» կազմում ընդունած գոլին պատասխանեց Էրլինգ Հոլանդը՝ գրանցելով ընթացիկ մրցաշրջանում իր երկրորդ հեթ-տրիկը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» ունի վաստակած 12 միավոր և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, փոխանցում է ArmSport-ը։