«Անկախ Վրաստանին անհրաժեշտ է ինքնիշխան կառավարություն»․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին ոչ թե պարզապես ընտրություններ են անցկացվելու, այլ լինելու է վճռական հանրաքվե, երբ վրացի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և խաղաղության, բարոյական անկման և ավանդական արժեքների միջև։
«Վրաստանին անհրաժեշտ է անկախություն, իսկ անկախ Վրաստանին՝ ինքնիշխան կառավարություն։ 2003 թվականին Վրաստանում դրսից կառավարություն է նշանակվել, որը 9 տարի շարունակ բազմաթիվ հանցագործություններ է գործել»,- հայտարարել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ կոնկրետ ուժեր ցանկանում են իշխանության վերադարձնել նախկին ռեժիմը, ինչը կհանգեցնի հանցագործությունների ու պատերազմի։
«Հոկտեմբերի 1-ին մենք կներկայացնենք նոր նախընտրական ծրագիր, որը կապահովի Վրաստանի առաջընթացը բոլոր ուղղություններով՝ տնտեսական աճից մինչև արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդում»,- նշել է նա։