Էրիկ Փիլոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, Արտակ Դաշյանը չի մասնակցի մարզական հավաքին
Արտակ Դաշյանը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին «Նոայի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին սեպտեմբերի 1-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Ազգերի լիգայի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 7-ին Լատվիայի ընտրանու դեմ:
Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: