Արսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն
Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արսենը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։