Մեծապես կարևորում ենք Հունգարիայի հետ համագործակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում. Գրիգորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հյուրընկալել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:
«Սա տիկին դեսպանի և իմ՝ իբրև Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավարի՝ այս ամսում երկրորդ հանդիպումն էր Ազգային ժողովում:
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո ակտիվորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, դիտարկվում է տնտեսական ներուժի առավել լայն իրագործումը, ծավալվում է հումանիտար և մշակութային բազմոլորտ համագործակցություն:
Օրերս Հունգարիայում էին գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 120 դպրոցականներ, որոնք հունգարական կողմի հրավերով մասնակցում էին ամառային ճամբարի: Ծրագիրը շարունակական է լինելու:
Մեծապես կարևորում ենք նաև Հունգարիայի հետ համագործակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում:
Առաջիկա ամիսներին մեր օրակարգը հագեցած կլինի բարձր մակարդակի փոխայցերով, որոնց մասին հընթացս կպատմեմ»,- նշել է նա: