Հրաձիգներ Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոններ
«Հրաձիգներ Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Խաչատրյան - Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։Կիսաեզրափակչում ՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով՝ մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում»,- նշված է հաղրոդագրությունում
Հիշեցնենք՝ առաջնությունն ընթանում է Չեխիայի Պլզեն քաղաքում։