Ադրբեջանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է զենք գնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և հայտնել, որ Իտալիայի հետ զենքի գործարքների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն համաձայն չէ նաև Հայաստանի վարչապետի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ի նկատմամբ։
«Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը, ափսոսանք են առաջացնում», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։