Կալանավորվել է Այգավան գյուղում 32-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողը
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ենգիբարյանը միջնորդություն է ներակայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի Արարատի մարզի Այգավան գյուղում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 29-ամյա Արթուր (ով նաև ներկայացել է Նարեկ) Ս.-ի նկատմամբ:
Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հարություն Պետրոսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Արթուր Ս.-ն, ով կասկածվում է օգոստոսի 30-ին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ նույն գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանին սպանելու մեջ, կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։