Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդին․ զոհեր և վիրավորներ կան
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանում գործել է հակաօդային պաշտպանության համակարգը. խոցվել է մի քանի օդային թիրախ։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ կիրառվել է կասետային զինամթերք Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ուղիղ հարվածներ են եղել բազմաբնակարան շենքերի վրա, կոմերցիոն օբյեկտների և մարդատար ավտոմեքենաների։
Գլադկովը հայտնել է, որ գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորների թիվը 46 է։ Նրանցից մի քանիսը երեխաներ են։
ՌԴ Քննչական կոմիտեն Բելգորոդի վրա հարձակման հետ կապված գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։