Կրեմլին չի անհանգստացնում, որ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է․ Պեսկովը՝ Պուտինի այցի մասին
Կրեմլին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինի այցի բոլոր մանրամասները մանրակրկիտ պատրաստված են, երկու երկրների իշխանությունները հրաշալի երկխոսություն են վարում»,- հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։ Հատկանշական է, որ սա կլինի ՌԴ նախագահի առաջին այցը Միջազգային քրեական դատարանին անդամակցող երկիր։ 2023 թ․ Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել։