Երեւանում անձրեւից հետո կրկին հեղեղումներ են. երթեւեկությունը կաթվածահար է
Երեւանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւը այս անգամ եւս դժվարանցանելի է դարձրել ճանապարրհները մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դեպի Եռաբլուր գնացող կամրջի մոտ անձրեւաջրերի մեջ են մնացել «Գազել» մակնիշի մեքենան, եւ երկու թեթեւ մարդատար մեքենա: Մյուս մեքենաները շրջանցում են այդ հատվածը:
Տեղում պարեկային ծառայության աշխատակիցները փորձում են կարգավորել իրավիճակը:
Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ այլ վարչական շրջաններում՝ մասնավորապես Երեւանի կենտրոնում, Արաբկիր վարչական շրջանում եւ այլն:
Օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որոնցում հեղեղված են գետնանցումները, խանութները եւ այլն: