Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ․ քննարկել են գաղափարական բնույթի հարցեր
Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթ Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,-ասված է հայտարարության մեջ։