«Եվրատեսիլ»-ը 2025 թվականին կանցկացվի Բազելում
«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը 2025 թվականի մայիսին տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել մրցույթն անցկացնող Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU)։
Շվեյցարիան ստացել է հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ն անցկացնելու իրավունքը 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։
«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան 2025 թ. մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում: Մրցույթի մասնակից երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ, նշել են կազմակերպիչները։
Բացի Բազելից, մրցույթի անցկացման համար դիտարկվում էին նաև Բեռնը, Ժնևը և Ցյուրիխը։
Նախկինում «Եվրատեսիլ»-ն արդեն տեղի է ունեցել Շվեյցարիայում։ Երկրի իտալախոս Լուգանո քաղաքում է անցկացվել ամենաառաջին մրցույթը 1956 թվականին, որի հաղթող է դարձել շվեյցարացի երգչուհի Լիզ Ասիան։
1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում դրա նախորդ տարի մրցույթում Շվեյցարիան ներկայացնող Սելին Դիոնի հաղթանակից հետո։ Իսկ այժմ երաժշտական մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։
«Եվրատեսիլը» 2024 թվականին տեղի է ունեցել արդեն 68-րդ անգամ։ Մրցույթն ընդունել էր Շվեդիայի Մալմյո քաղաքը։