Պայթյուն՝ Գերմանիայի պաշտպանական ձեռնարկությունում
Գերմանիայում պայթյուն է որոտացել Diehl Defence պաշտպանական ձեռնարկության տարածքում, որը IRIS-Т հակաօդային պաշտպանության համակարգեր է արտադրում Ուկրաինայի համար:
Այս մասին գրում է գերմանական Bild թերթը։
«Այսօր առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել Տրոյսդորֆի Diehl Defense ձեռնարկությունում։ Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Գործի են դրվել փրկարարական ուղղաթիռներ, ոստիկանությունը և հրշեջ բրիգադներ», - տեղեկացնում է հրատարակությունը։