Թուրքիայի ընդդիմության առաջնորդի սկանդալային լուսանկարը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայյարը «Twiiter» միկրոբլոգում տեղադրել է ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի' ֆոտոշոփի ենթարկված լուսանկարը:
«Ձևափոխված լուսանկարում Քըլըչդարօղլուի գլխին թասակ է դրված, դեմքը զարդարված է ազգայնական բեղով, իսկ օձիքին էլ պատկերված է Միացյալ Նահանգների դրոշը»,- գրում է «Դողան» լրատվականը և կանխատեսում, որ սկանդալային այդ լուսանկարի պատճառով շուտով մեծ աղմուկ կբարձրանա: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Իշխանական պատգամավորը ընդդիմության առաջնորդի վերոնշյալ լուսանկարին կից հետևյալ գրառումն է թողել.
«Հանդուրժողականությանն ապավինելով մի քիչ ծիծաղենք»: