ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի․ Ալիևը կրկնել է իր պահանջները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ:
«Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան երկրներից և այլ կողմերից, զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ իր տարածքում», — ասել է նա:
Նա կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը և նշել․ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն և Սահմանադրությունը պետք է փոխվի»:
Ալիևի խոսքով՝ եթե հակամարտությունն ավարտված է, ևՀայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ապա ինչ անհրաժեշտություն կա Մինսկի խմբի գոյության համար, որն արդեն կորցրել է իր արդիականությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ վերացվեն»,- հայտարարել է նա։