Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Ինչպես իր պետական այցի ընթացքում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ այն կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ», - հայտարարել է ռուս դիվանագետը։