Հիմնանորոգված մանկապարտեզները կլինեն ավելի հարմարավետ և ընդարձակ. Երևանի քաղաքապետարան
Անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող մի շարք մանկապարտեզներ ամբողջությամբ հիմնանորոգվում, իսկ մի մասը վերանորոգվում են։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոր չափորոշիչներին համապատասխան կառույցներն առավել հարմարավետ և ընդարձակ կլինեն: Հիմնանորոգված նախակրթարանները կունենան նոր խմբասենյակներ ու հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել:
Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքների համար։
Շենքերի ներքին և արտաքին հարդարման ավարտից հետո կմեկնարկեն բակերի բարեկարգման և մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները։
Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նկուղային հարկն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի որպես ապաստարան։