Քաղաքապետարանը հանրային տրանսպորտը բիզնեսի է վերածում. Արշակ Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հանրային տրանսպորտի թանկացումը համաչափ չէ և հավելյալ մեծ շահույթ է ապահովելու քաղաքապետարանին, ինչպես կարմիր կետագծերի ուղղակի թանկացումն է մեծ շահույթ ապահովվում քաղաքացիների հաշվին։
Առանց ֆինանսական հիմնավորումների՝ տրանսպորտի հստակ ինքնարժեքի բացակայության պայմաններում, հանրային տրանսպորտի գինը բարձրացնելը թալան է սեփական ժողովրդից։
Այսպիսով, քաղաքապետարանը հանրային տրանսպորտը՝ ամենակարևոր ոլորտներից մեկը, բիզնեսի է վերածում, որը անընդունելի է։
Հանրային տրանսպորտը չպետք է դիտարկվի շահութաբեր բիզնես։ Մի բան էլ պետք է սուբսիդավորվի»։