Գլխավոր դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
-17 անշարժ գույք.
-1 տրանսպորտային միջոց.
-2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
-4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
-218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: