Ի՞նչ է հայտարարագրել Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քննում է ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանի գործը, որի տրամաբանական ավարտը պետք է լինի դատական ակտի տեսքով՝ կա՛մ Հրայր Թովմասյանը մեղավոր է, կա՛մ ոչ. սակայն արդեն 4.5 տարի է գործը շարունակվում է:
Նշենք, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին: Հետաքրքիրն այն է, որ զբաղվելով նման ակտիվ գործունեությամբ՝ նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 179.000 դրամ:
Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 911 հազար դրամ, որից 10 մլն 836 հազար դրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է, 1 մլն 75 հազար դրամը՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկեր) գումարը: Տաթեւիկ Գրիգորյանի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 900 հազար դրամ:
Հիշեցնենք նաեւ, որ 2020 թվականին կրակել էին Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։