Պավել Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական հսկողության տակ է գտնվում, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, հայտնում է Փարիզի դատախազությունը։
«Նա պետք է 5 միլիոն եվրո գրավ վճարի։ Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո պետք է շաբաթը 2 անգամ ներկայանա ոստիկանություն»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Պավել Դուրովը Ֆրանսիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է շաբաթ երեկոյան՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում․ նա իր անձնական ինքնաթիռով ժամանում էր Ադրբեջանից:
Ըստ հաղորդագրության՝ Դուրովին մեղադրել են նախկինում հայտարարված 12 հանցագործություններից 6-ում, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու համար։
Փարիզի դատախազությունը հայտնել է նաև, որ Դուրովին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար։