«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է
«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է: ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ գաղափարը պետք է միտված լինի տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի բյուջեն 290.000.000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է, որը կբաշխվի մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թ. սեպտեմբերի 16-ը www.armeps.am համակարգի միջոցով:
Մանրամասները՝ այստեղ: