Վրաստանի արդարադատության նախարարության շենքի բակում երիտասարդ կնոջ դի են հայտնաբերել
Թբիլիսիում Վրաստանի արդարադատության նախարարության շենքի բակում հայտնաբերվել է 28-ամյա կնոջ դի, հաղորդում է Mtavari հեռուստաալիքը։
Ականատեսների խոսքով՝ երիտասարդ կինը հավանաբար ընկել է շենքի 6-րդ հարկից։
Նշվում է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածով։
Կինը աշխատել է Վրաստանի Արդարադատության նախարարության վերլուծական դեպարտամենտում, միաժամանակ մագիստրատուրայի ուսանողուհի է եղել։