«Կրասնոդարը» հաղթեց Ռուսաստանի գավաթի խաղում. Սպերցյանն ու Հարությունյանը մասնակցեցին խաղին
Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը Նիժնի Նովգորոդի «Պարին» ընդունել էր «Կրասնոդարին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Կոզլովը 36-րդ րոպեին։
Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը, իսկ մեր թիմի մյուս ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին, փոխանցում է ArmSport-ը։