Թրամփը Բայդենին և Հարիսին մեղադրել է իր դեմ մահափորձի մեջ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության գործող ղեկավար Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը մեղսակից են և «որոշ չափով մեղավոր» իր դեմ մահափորձի համար: Հեռուստահաղորդավար Ֆիլ Մաքգրոուին տված հարցազրույցից նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։
«Կարծում եմ, որ որոշ չափով դա Բայդենի և Հարիսի մեղքն է։ Նրանք փորձել են իմ դեմ տրամադրել կառավարությանը։ Նրանք հետաքրքրված չէին իմ առողջությամբ և անվտանգությամբ»,- ասել Է Թրամփը։
Հանրապետականը նշել է, որ Բայդենն ու Հարիսը նաև խոչընդոտել են Գաղտնի ծառայության գծով իր թիկնազորի ուժեղացմանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքն ավարտվել է հրաձգությամբ: 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը կրակ է բացել քաղաքական գործչի վրա AR-15 հրացանով, փամփուշտներից մեկը դիպել է նրա ականջին։