Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից։
«Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։