Հիմա դեռ վաղ է անհանգստանալ․ Մբապեն ցանկանում է գոլ խփել․ Անչելոտին՝ Մբապեի մասին
Կարլո Անչելոտիին չի անհանգստացնում Կիլիան Մբապեի՝ Լա Լիգայում գոլերի բացակայությունը։
Ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ չի գործել առաջնության մեկնարկային երկու տուրերի «Մալյորկայի» ու «Վալյադոլիդի» դեմ հանդիպումներում։
-Մբապեն դեռ ադապտացվո՞ւմ է։
-Նաև առաջադիմում է: Նա խոնարհաբար աշխատում և առաջադիմում է: Նրա ադապտացիան լավ է ընթանում։
-Ինչպե՞ս է նա իրեն զգում՝ դեռևս ոչ մի գոլ չխփելով։
-Վերջին անգամ նա գոլ է խփել օգոստոսի 14-ին (Եվրոպայի սուպերգավաթի համար «Ատալանտայի» հետ խաղում՝ ArmSport): Ընդամենը երկու շաբաթ է անցել։
Հիմա դեռ վաղ է անհանգստանալու համար՝ և՛ մեզ, և՛ նրա համար: Նա ցանկանում է գոլ խփել»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը «Լաս Պալմասի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Աղբյուր` ArmSport.am