Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Իրաք՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում: Այդ մասին Irna գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը։
Նրա խոսքով, Փեզեշքիանը Բաղդադ կժամանի սեպտեմբերի կեսերին՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի պաշտոնական հրավերով։
Դեսպանն ընդգծել է, որ այդ ուղևորության ընթացքում ակնկալվում է որոշ համաձայնագրերի ստորագրում, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրոք։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ Փեզեշիքիանի այցը կնպաստի «երկու երկրի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»։