Ֆրանսիան Պավել Դուրովի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ֆրանսիան Պավել Դուրովի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ֆրանսիայի իշխանությունները Պավել Դուրովի և նրա եղբոր՝ Նիկոլայի ձերբակալության օրդեր են տվել 2024 թվականի մարտին, հավելում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում։ Դուրովն իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել: