Օլմոն նորամուտի խաղում գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»
Երեկ Լա լիգայի երրորդ տուրի շրջանակում «Ռայո Վալեկանոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։
Հանդիպման արդեն 9-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ Ֆրուտոսի օգնությամբ աչքի ընկավ Ունաի Լոպեսը։ 60-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը․ Պեդրին գրավեց Կարդենասի դարպասը՝ գոլ խփելով Ռաֆինյայի փոխանցումից։
«Բարսելոնայի» նորեկ Դանի Օլմոն իր նորամուտը նշեց նոր ակումբի կազմում: Եվրոպայի չեմպիոն Օլմոն խաղադաշտ մտավ գրեթե երկրորդ խաղակեսի հենց սկզբում․ նա փոխարինեց Ֆերան Տորեսին։ Հենց Դանին հանդիպման 82-րդ րոպեին խփեց կատալոնական թիմի հաղթական գոլը, ում օգնեց նորամուտը գոլով նշել Յամալը։ 2-1, և Հանսի Ֆլիկի թիմը Կատալոնիա է վերադառնում՝ տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռայո Վալեկանոն» 4 միավոր ունի իր ակտիվում և այս պահին 8-րդն է մրցաշարային աղյուսակում, փոխանցում է ArmSport-ը։