Իշխանության ներկայացուցիչները զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ոչ միայն մարզեր են գնում, հանդիպում մարդկանց հետ, ֆեստիվառներ կազմակերպում, որ ռեյտինգ բարձրացնեն, այլեւ զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով»:
Օրեր առաջ դպրոցներից մեկի 4-րդ դասարանի աշակերտներն էին այցելել Նիկոլ Փաշինյանին, եւ նա երեխաներին ներքաշել էր քաղաքական խոսակցության մեջ, իր վայ-սահմանազատման սպիտակ սյունը ձեռքն առած` ճառ էր ասում: Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է այցելել ԱԺ Ամառային դպրոցի սաներին, երեկ էլ՝ ԿԸՀ նախագահ, «մեծ սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը: Սիմոնյանը ներկայացրել է «քաղաքական գործիչների կերպարի առանձնահատկությունները», իսկ Հովակիմյանը` ընտրությունների նրբությունները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: