Դատավոր Մհեր Արղամանյանի լիազորությունները դադարեցվել են
Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի լիազորությունները դադարեցվել են։
Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի 65 տարին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը՝ որոշում է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի լիազորությունները համարել դադարած»: