Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի այս և մյուս բոլոր հարձակումներին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծություններին:
Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռևս փրկարարական աշխատանքներ են իրականացվում արկերի և բեկորների ընկնելու վայրերում: Նա տեղեկացրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է 16 մարդ:
«Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի այս և մյուս բոլոր հարձակումներին։ Մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև նշել է, որ ռուսական ուժերն ընդհանուր առմամբ արձակել են ավելի քան 90 օդային թիրախ Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ 81 «Շահեդ» անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ: