«Կյանքի պուրակը» քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու․ Ավինյան
Երևանի բուսաբանական այգում ընթացքի մեջ են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները:
«Պուրակի տարածքը շուրջ 50 հա է և այն քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: