Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով`
Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Արտակ Քամալյանը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ։
Ծնվել է 1970 թվականի մայիսի 9-ին:
1990 թվականին ավարտել է Կ.Դ. Գլինկայի անվան Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:
2000 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան:
2020 թվականի փետրվարի 1-ից Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամն է (նախարար):
Նախքան Հանձնաժողովում պաշտոնի նշանակվելը Արտակ Քաջիկին զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարարի, ապա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին նշանակելու մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: