ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով․ Բաքվում ԱՄՆ դեսպանություն
ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով՝ հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նշել են՝ տարածաշրջանում կայունությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումն ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեն:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել են, թե, իբր, Արևմուտքի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, երրորդ երկրների միջոցով Երևանին մահաբեր սպառազինություն են մատակարարում։ Նշվել է, թե ֆրանսիական, գերմանական և ամերիկյան սպառազինության մատակարարումները Հայաստանին իրականացվել են Իրանի միջոցով: