Երգչուհի Դիանա Գուրցկայային արգելել են ԱՄՆ մեկնել`Լեպսին պաշտպանելու պատճառով
ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ երգչուհի Դիանա Գուրցկայային, պատճառաբանելով, որ ներկայացված լուսանկարներում երգչուհին ակնոցով է: Այս փաստը շատ է զարմացրել և բարկացրել Դիանային և նրա հարազատներին:
Երգչուհին վստահ է, որ պատճառը բոլորովին էլ ակնոցը չէ, քանի որ ինքն այդ լուսանկարներով բազմիցս մեկնել է ԱՄՆ և խնդիրներ չեն եղել: «Ես ինքս կուզենայի առանց ակնոցների լուսանկար ունենալ, եթե իմ կյանքն այսպիսին չլիներ»,-ասել է նա:
Երգչուհին վստահ է, որ նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ ինքն առաջիններից էր, ով պաշտպանական խոսքեր հնչեցրեց երգիչ Գրիգորի Լեպսի հասցեին, երբ վերջինիս ԱՄՆ մեղադրվում էր մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ: