Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել
Օգոստոսի 23-ին, առավոտյան ժամը 6.30-ին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում Վայոց ձորի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կան էլեկտրահարված ձկներ և էլեկտրական սարքի նմանվող առարկա: Վարորդին և ուղևորին` Մալիշկա գյուղի բնակիչ 62 և 26 տարեկան տղամարդկանց, պարեկները տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին:
Երտասարդը հայտնել է, որ 18 կարմրախայտն ու 82 բեղլուն ինքն է բռնել Արփա գետից` էլեկտրահարման միջոցով:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: