ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին:
-Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է`
չնախատեսված տեղերում վառել խարույկ,
-նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
-վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
-այրել չոր խոտ կամ խոզան,
-արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:
Հարգելի՛ քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:
Պետք է համոզվել, որ կրակը մարվել է, և կրկին բորբոքման սպառնալիք չկա:
Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին՝ գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է: