Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է ծայրաստիճան վտանգավոր մակարդակի․ Բորել
Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է ծայրաստիճան վտանգավոր մակարդակի, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է և՛ տարածաշրջանին, և՛ տարածաշրջանից դուրս տարածքներին։
Բորելն ընդգծել է, որ աջակցում է Լիբանանի իշխանությունների կոչին՝ «անհապաղ կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևն ի լրումն Գազայի հատվածում խիստ անհրաժեշտ հրադադարի՝ լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկից խուսափելու համար»: