«Յուվենտուսի» կիսապաշտպանը մրցաշրջանը կանցկացնի այլ ակումբում
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆաբիո Միրետին տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Ջենոա»։
21-ամյա կենտրոնական կիսապաշտպանը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Ջենոայում»։
Նշենք, որ կողմերի միջև վարձակալության պայմանագրով ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ նախատեսված չէ։
Ֆաբիոն «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Միրետին թիմի հիմնական կազմում անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։