Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Այս մասին տեղեկություն է տարածել Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները և մի շարք միջազգային հարցեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրանի նորանշանակ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ևս հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և զարգացումները տարածաշրջանում զարգացումները։