ՌԴ դեսպանատունը բացատրություն է պահանջել Ֆրանսիայի իշխանություններից Դուրովի կալանավորման պատճառների մասին
Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը բացատրություն է պահանջել Ֆրանսիայի իշխանություններից Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորման պատճառների մասին, սակայն Ֆրանսիայի իշխանությունները մինչ այժմ հրաժարվել են համագործակցել այդ հարցի շուրջ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Այն բանից հետո, երբ Պավել Դուրովին կալանավորելու մասին լուրերը հայտնվեցին մամուլում, մենք անմիջապես խնդրեցինք Ֆրանսիայի իշխանություններին պարզաբանել պատճառները և պահանջեցինք ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը և ապահովել հյուպատոսական մուտքն այսօրվա դրությամբ փոխգործակցությունն այս հարցի շուրջ»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Դեսպանատանը նշել են, որ կապի մեջ են նաև Դուրովի փաստաբանի հետ։
Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։