Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել ԵԽԽՎ-ում իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելուն կողմնակից պատգամավորներին
Ադրբեջանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել այդ կառույցում իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։
Այս մասին այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ այդ ցուցակում հայտնված անձանց՝ Ադրբեջան այցելելու հայտը կմերժվի մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վերականգնումը:
Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրեց աշխատանքը ԵԽԽՎ-ում։
Այս որոշումն ընդունվել է այն ֆոնին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Դրա պատճառ էր նշվել, որ Ադրբեջանը ԵԽԽՎ ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին երկրում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Բացի այդ, Բաքուն մեղադրվում էր ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու մեջ։