«Հեզբոլլահը» ավելի քան 320 հրթիռ է արձակել. Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել կիրակի առավոտյան, այդ երկրի վրա «Հզբոլլահի» օդային հարձակումից հետո:
Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան շիա կազմակերպությունը հայտնել է, որ վաղ առավոտյան ավելի քան 320 «Կատյուշա» հրթիռ է արձակել Իսրայելի 11 ռազմակայանների վրա՝ ի պատասխան իր բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ Ֆուադ Չոկրի սպանության:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները երկիրը պաշտպանելու համար: