ՊՆ-ն հրաձգության դասընթաց է կազմակերպել ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ
Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
«Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։
Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները:
Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով»,-նշված է հաղորդագրության մեջ: