Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցող 5 հայ շախմատիստներ առաջատար են իրենց տարիքային խմբերում
Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 3 խաղափուլից հետո ունենք 5 մասնակիցներ, ովքեր հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են իրենց տարիքային խմբերում:
Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան տղաներ), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան տղաներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան տղաներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան աղջիկներ) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 3 միավոր:
Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան տղաներ) և Անի Նահապետյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 2.5 միավոր:
Առաջնությունը անցկացվում է 9 խաղափուլով: