Թեհրանի համար առաջնային են հարևան երկրները և Եվրասիան. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատժամիջոցների վերացման հարցում շտապողականություն, ինչպես նաև անհիմն ուշացում տեղի չի ունենա:
«Մենք կշարունակենք բանակցությունները պատժամիջոցների վերացման շուրջ, և չեն լինի ո՛չ շտապողականություն, ոչ էլ պատժամիջոցների հետ կապված անհիմն ուշացումներ»,- ասել է Արաղչին լրագրողների հետ զրույցում:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝աշխարհի հետ Թեհրանի հարաբերություններում առաջնային են հարևան երկրները, տարածաշրջանը և Եվրասիան: