Դաղստանում զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է․ զոհ կա
Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:
Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, այնուհետև շրջվել: Ստացած ծանր վնասվածքների հետևանքով Ռյազան քաղաքից 21-ամյա ուղևորը մահացել է: 25-ամյա վարորդը և երկու ուղևորները՝ 23 և 27-ամյա, հոսպիտալացվել են: